Էս բանանի պատմությունը սարքել եք տժվժիկի պատմությունը. ՊԵԿ նախագահ
Պետք է ուշադրություն դարձնենք խոշոր բիզնեսին, քանի որ այդտեղ ունենք խնդիրներ, բայց չպետք է անտեսենք նաև այն հանգամանքը, որ եթե խախտումներ կան փոքր և միջին բիզնեսում, դրանք էլ պետք է բացառել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ անթույլատրելի է, եթե փոքր և միջին բիզնեսը ՀԴՄ կտրոն չի խփում, պահում է ոչ գրանցված աշխատակից:
«Պետք է փոքր և միջին բիզնեսը հասկանա, որ, իհարկե, ճնշումներ լինելու են խոշոր բիզնեսի վրա, բայց իրենք էլ պետք է շտկվեն: Հավասար դաշտ նշանակում է բոլորի համար, ոչ թե միայն խոշորի կամ ոլորտային»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Պատասխանելով բանան ներկրող ընկերությունների մասին հարցին, մասնավորապես նոյեմբերի 22-ին ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ անհայտ անձիք խոչընդոտել են բանան ներկրողին, սակայն անհասկանալի է՝ ովքե՞ր էին խոչընդոտողները, պարզ չեղավ՝ ինչո՞ւ հետո այդ մարդը որոշեց էլ բանան չներկել, Վ. Հարությունյանն ասաց. «Ո՞վ է ասել, որ չի ներկրում: Մինչև հիմա էլ ներկրում է: Էս բանանի պատմությունը սարքել եք տժվժիկի պատմությունը: 46 կազմակերպություն բանան է ներկրում, որից 5-6-ը վերջին երկու ամսվա ընթացքում է շուկա մտել: Նրանք արդեն մի քանի մեքենա են ներկրել»:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար աշխարհը պետք է հասկանա, որ պատվաբեր է հարկ վճարելը, ոչ թե կաշառք տալով խնդիրներ լուծելը. ՊԵԿ նախագահ
- Նախորդ տարվա համեմատ այս տարի պետական բյուջեի հարկային եկամուտների աճը կազմել է 3.9 միլիարդ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան