ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ Զինված ուժերի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ-երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի», -գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որի հետևանքով հայկական կողմը տվել էր երեք զոհ՝ 1 սպա, 2 զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան