Մարադոնա. «Դե Լաուրենտիսը սեփական կնոջն էլ կվաճառի»
Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան ծիծաղել է «Նապոլիի» հարձակվող Աուրելիո Դե Լաուրենտիսի վրա՝ հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը «Յուվենթուսին» վաճառելու համար։ Հիշեցնենք, որ Իգուաինն անցած ամռանն է տեղափոխվել Թուրին՝ 94 մլն եվրո փոխհատուցման դիմաց։ Դիեգո Մարադոնան, ով «Նապոլիի» կենդանի լեգենդն է, կարծում է, որ ակումբի նախագահը հնարավորության դեպքում սեփական կնոջն էլ կվաճառի։
«Ես արդեն ասել եմ, որ Իգուաինը, «Նաոլիում» անցած մրցաշրջանում խփելով 36 գոլ, հրաշք է։ Դե Լաուրենտիսը սեփական կնոջն էլ կվաճառի։ Նա տեսավ, որ «Յուվենթուսը» հարձակվողի կարիք ունի, ուստի վաճառեց Իգուաինին։ Ես կարծում եմ, որ նման որոշումները ֆուտբոլիստը պետք է սրտով կայացնի։
Ժամանակին ես ընտրեցի «Նապոլին», Իգուաինը՝ «Յուվենթուսը»։ Ժամանակները փոխվել են, նախկինում մենք կապված էինք ակումբային մարզաշապիկին, իսկ հիմա խաղացողներին միայն գումարներն են հուզում»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։