«ՏԱՍՍ». Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի սահմանին զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում
Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հղում անելով ՊՆ մամլո խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը, գրել է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ռուսական լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է ՊՆ մամլո խոսնակի հաղորդագրությունը , ապա այս կապակցությամբ հարցով դիմել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի սահմանին տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլին:
«Սահմանային զինված բախումների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Եթե լինի ապա պաշտպանության նախարարությունը կտարածի պաշտոնական աղբյուրներով»,- նշել է ադրբեջանական ՊՆ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա