«Ես գնահատական չեմ տա». Արտեմ Ասատրյանը՝ Սողոյանի կալանավորման մասին
«Այս պահին բացարձակապես գնահատական չեմ տա, իրավական գնահատականը իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է, գործը քննության ընթացքում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի կալանավորմանը:
«Այս համակարգում կարևորագույն խնդիր կա՝ այն ամբողջությամբ պետք է մաքրել այդ երևույթներից, որոնք դրսևորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում,և որոնց վերաբերյալ անընդհատ հնչել են մտահոգություններ, բայց երբ առարկայական խնդրի մասին խոսք է եղել, երբևէ չի նշվել անուն, որպեսզի հնարավոր լինի իսկապես ազատվել նման երևույթներից»,-ասաց նախարարը:
Լրագրողների հարցին, թե նախարարը կամ նախարարի տեղակալները, ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը չի՞ իմացել, թե ինչ է կատարվում նախարարությունում, և արդյոք դա միանգամից բացահայտեցին իրավապահները, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի փոքր տեղեկացվածություն ունենայինք, նման բան հաստատ տեղի չէր ունենա»:
Հարակից հրապարակումներ`
- Սոցապ ոլորտում կոռուպցիոն սկանդալի գործով Արմեն Սողոյանը երկու օր է՝ կալանավորված է
- ԱԱԾ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ են ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին