Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ մասին կառավարության նիստում պատասխանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է դեկտեմբերի 27-ին:
«Եվ այդպես անընդհատ նվազեցնելո՞ւ եք»,- հարցրեց վարչապետը: «Եթե դրա կարիքը լինի կնվազեցնենք, եթե ոչ…»,- արձագանքեց Արթուր Ջավադյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: