Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի ապրիլի 2-ին: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», -ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նշված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին