Վարչապետը՝ սոցապ ոլորտի կոռուպցիոն սկանդալի մասին
«Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտորով»: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով սոցիալական ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, պետք է ստեղծենք համակարգեր կոռուպցիան բացառելու համար:
«Անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի թե հասցեականությունը, թե դրանց արդյունավետությունը»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով, պետությունը պետք է ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ:
«Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների ու կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղվի սոցիալական արդարությունը»,-ասաց կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են, ապա կալանավորվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սոցապ ոլորտում կոռուպցիոն սկանդալի գործով Արմեն Սողոյանը երկու օր է՝ կալանավորված է
- ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է. «Փաստ»
- ԱԱԾ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ են ձերբակալվել
- Սոցապ ոլորտում կաշառք վերցնելու հերթական դեպքն է բացահայտվել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում