Չինարիի գյուղապետ. «Ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վսյո»
«Ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վսյո, որևիցե վտանգ չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում համայնքում ու բնակիչների շրջանում տիրող իրավիճակն այպես ներկայացրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նա կոչ արեց արհեստականորեն խուճապ չսարքել՝ «ոչ մի բան չկա, խաղաղություն է»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին. «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»:
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- ԱԳՆ. Պաշտոնական Երևանը համապատասխան աշխատանքներ է իրականացնում
- ՀՀ սահմանի՝ Ադրբեջանի կողմից խախտման հետևանքով կան զոհեր
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան