Անդրես Ինյեստա. «Դեռ չեմ մտածում կարիերան ավարտելու մասին»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ դեռ չի պառտրաստվում ավարտել կարիերան։ Սակայն, ըստ նրա խոսքերի, ապագայում ինքը կցանկանար աշխատել կատալոնյան ակումբում։
«Արդյոք մտածո՞ւմ եմ այն մասին, թե կարիերան ավարտելուց հետո կյանքս ինչի հետ է կապված լինելու, որ ֆուտբոլային լավագույն օրերն արդեն անցյալում են։ Իրականում՝ ոչ,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Երբեմն կյանքում քեզ հետ մի բան է կատարվում, մյուս օրերին՝ այլ բան։ Հիմա ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչ եմ անելու։ Գիտեմ միայն, որ կապված եմ լինելու ֆուտբոլի հետ։
Իհարկե, կցանկանայի ապագայում էլ կյանքս կապել «Բարսելոնի» հետ։ Հիմա այն իրավիճակում չեմ, որպեսզի խոսեմ այն մասին, թե ով եմ ուզում լինել։ Սակայն ես ցանկանում եմ մնալ «Բարսելոնում»։ Բայց դա սոսկ հեռանկար է»։