Դստեր մահվանից մեկ օր անց մահացել է նաև դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսը
84 տարեկան հասակում մահացել է 1950-ականների ամերիկյան հայտնի դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսը, որը դեկտեմբերի 27-ին մահացած մեկ այլ դերասանուհի Քերի Ֆիշերի մայրն էր, գրում է Washington Post-ը։
Ըստ աղբյուրի, Ռեյնոլդսի որդին՝ Թոդ Ֆիշերը տեղեկացրել է, որ մայրը տեղափոխվել էր Սեդարս-Սինայի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
«Նա այժմ Քերիի հետ է, և մենք բոլորս կոտրված ենք, խորը վշտի մեջ», -ասել է Թոդ Ֆիշերը՝ նշելով, որ քրոջ մահը կոտրել էր նաև մոր սիրտը։
Դեբբի Ռեյնոլդսը հայտնի է կատակերգական ֆիլմերից, որոնցից հայտնի է մասնավորապես, «Անձրևի տակ երգողները» մյուզիքլից, որտեղ նա գլխավոր դերերից մեկն էր կատարում։