Դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևման ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ, զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։
Ազգային և կրոնական ատելության շարժառիթով զուգորդված, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում
- ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
- «ՏԱՍՍ». Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի սահմանին զինված բախման վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան