Լուիս Ադրիանուն անվճա՞ր կտեղափոխվի «Սպարտակ»
«Միլանի» հարձակվող Լուիս Ադրիանուն գործնականում անվճար կտեղափոխվի Մոսկվայի «Սպարտակ»։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, իր կայքում հայտարարել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նրա խոսքերով՝ հարձակվողի գործակալ Ժիլմար Վելոզը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպել է «Միլանի» առաջին փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ։ Կողմերը քննարկել են տեղափոխության պայմանները։ Նշվում է, որ «Միլանը», ազատվելով այդ խաղացողից, լուրջ գումար կտնտեսի։
«Գործարքի արժեքը զրոյի է հավասարվում»,- գրել է Դի Մարցիոն։
Ադրիանուն «Միլանում» տարեկան 5 մլն եվրո է վաստակում, գումարած՝ պարգևավճարները, իսկ նրա պայմանագրի ժամկետը կլրանա 3,5 տարի հետո։ Սպասվում է, որ գործարքը կկատարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 29-ամյա հարձակվողը «Սպարտակի» հետ պայմանագիր կստորագրի մինչև 2020 թ. ժամկետով՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։