Կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը
2015թ.-ին ընդունված համապատասխան որոշմամբ սահմանվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Մասնավորապես, սահմանվել է, որ խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել 2015թ. որոշման մեջ: Նախատեսվում է ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ, այդ թվում՝ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջարկվում է նաև մեղմացնել 2015թ. որոշմամբ սահմանված հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Արդյունքում կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը, կապահովվի հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն, ինչն իր հերթին կհանգեցնի խորհրդի գործունեության արդյունավետությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան