«ՄՅու»-ն չի գնի Լինդելեֆի տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Լինդելեֆի տրանսֆերը գնելու գաղափարից։ Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իրոք, հետաքրքրվել է Լինդելեֆի ծառայություններով։ Սակայն հիմա թիմը ևս մեկ կենտրոնական պաշտպանի ձեռք բերելու կարիք չունի, քանզի պորտուգալացին բավարարված է Ֆիլ Ջոնսի ու Մարկո Ռոխոյի ելույթներից։ Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 22-ամյա շվեդի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո։