Գործակալը չի բացառում, որ Մարտիալը կարող է տեղափոխվել «Սևիլիա»
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի ներկայացուցիչը չի բացառել, որ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել «Սևիլիա»։
Վերջերս 21-ամյա ֆրանսիացին դժգոհել է խաղային ժամանակի պակասից, որը նրան տրամադրում է Ժոզե Մոուրինյոն։ Նրա դժգոհությանն արագ արձագանքել են մի շարք այլ ակումբներ՝ Մարտիալին առաջարկելով տեղափոխվել վարձավճարի հիմունքներով։
Մրցակիցներին չուժեղացնելու «ՄՅու»-ի դիրքորոշումը արագ շարքից դուրս թողեց «Վեստ Հեմին», իսկ ահա «Սևիլիան», ամենայն հավանականությամբ, բոլոր հնարավորություններն ունի՝ օգտվելու բարձրակարգ հարձակվողի ծառայություններից։
«Սևիլիան» գերազանց ակումբ է և հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Նրանք հրաշալի մարզիչ ունեն, բայց դա առայժմ այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- Մարտիալի գործակալի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։