«Միլանը» Դոնարումային տարեկան 5 մլն եվրո կառաջարկի
«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է իր պատանի աստղ Ջանլուիջի Դոնարումային լավ աշխատավարձ վճարել։ Ինչպես երևում է, բարձրակարգ ակումբների կողմից Դոնարումայի նկատմամբ օրեցօր աճող ուշադրությունը լրջորեն վախեցրել է «Միլանի» նոր սեփականատերերին, որոնք պատրաստվում են նորմալ վարձատրել թիմի հիմնական դարպասապահի աշխատանքը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, «Միլանը» մտադիր է համաձայնության հանգել Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի հետ մինչև 2017 թ. փետրվարի 25-ը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ ֆուտբոլիստը չափահաս կդառնա և կկարողանա պայմանագիր ստորագրել ավելի քան 3 տարի ժամկետով։
Ենթադրվում է, որ «Միլանը» դարպասապահին կառաջարկի թիմում մնալ մինչև 2022 թ., միևնույն ժամանակ պատանի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 5 մլն եվրո, ներառյալ՝ պարգևավճարները։ Ընդհանուր առմամբ՝ ողջ գործարքը կարժենա 50 մլն եվրո։