Վայգլը կարող է տեղափոխվել «Բարսելոն»
Դորտմունդյան «Բորուսիայի» հենակետային կիսապաշտպան Յուլիան Վայգլն առաջվա պես գտնվում է «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնի» տեսադաշտում։ Կատալոնյան ակումբը, մասնավորապես, ի դեմս Գերմանիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի, տեսնում է 28-ամյա Սերխիո Բուսկետսի փոխարինողին՝ հույսով, որ ապագայում նա կփոխարինի Սերխիոյին։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
«Բարսելոնն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ են գնել Վայգլի տրանսֆերը։ Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստն օրերս երկարաձգել է դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը մինչև 2021 թ. ժամկետով։