Վարչապետն Արմեն Մուրադյանից ակնկալում է փայլուն արդյունքներ բժշկական համալսարանում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանին նշանակելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Արմեն Մուրադյան կարճ ժամանակահատվածում արդեն իսկ համալսարանում իրականացրել է արմատական փոփոխություններ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արմեն Մուրադյանին. «Պարոն Մուրադյան, շնորհավորում ենք, ինչպես սկսել եք այդպես շարունակեք: Գիտեմ, որ լավ իմաստով բավականին ամբիցիոզ ծրագրեր ունեք, այնպես որ ձեզնից ակնկալում ենք բառացիորեն կրիտիկական, փոփոխվող փայլուն արդյունքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները