2016 թ. ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունը Մխիթարյանի տեղափոխությունն էր
ՀՖՖ պաշտոնական կայքը մի քանի օր շարունակ ներկայացնում էր անցնող տարվա կարևորագույն իրադարձությունները, որից հետո ֆեյսբուքյան էջում անցկացվեց քվեարկություն, որոշելու համար 2016 թ. ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունը՝ ըստ երկրպագուների կարծիքի:
Ձայների 38 տոկոս առավելությամբ 2016 թ. հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունը համարվեց Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
2-րդը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գերկամային հաղթանակն էր Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ`աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Կարևորագույն իրադարձությունների եռյակը եզրափակեց Արթուր Պետրոսյանի նշանակումը` ազգային ընտրանու ղեկին: