Սամվել Մարտիրոսյան. Պետք է թղթի վրա գրվի, թե նման դեպքերում ով ինչ իրավունք ունի, ով ինչ պետք է անի
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է` պատերազմը չի ավարտվել: Երեկ Հայաստանի սահմանին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը մեկ անգամ ևս վկայում է այդ մասին:
«Սա ապրիլյան պատերազամական գործողությունների շարունակությունն է»,-ասաց Գրիգորյանը, կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի «ոգևորության» պատճառը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում տեղի ունեցած զարգացումներն էին: Նա համարում է, որ ՀԱՊԿ անդամ չլինելով Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի այդ կառույցի վրա:
«Ադրբեջանը դեմ էր, որ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվի այդ կառույցի գլխավոր քարտուղար: Նա իր դաշնակցի` Բելառուսի օգնությամբ հասավ դրան Ադրբեջանը հասկանում է, որ դրանից հետո առանց պրոբլեմի կարող է հարձակվել ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի վրա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:
«Իրավիճակը հայ-ադրբեջանական սահամանին. հակամարտության սրման նարավորությունները» թեմայով քննարկման մյուս մասնակից փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով, նման անկայուն իրավիճակը, դիվերսիոն փորձերը կշարունակվեն, քանի դեռ չի հաստատվել խախաղություն, չկա պայմանագիր: Իսկ մինչ այդ ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով, Հայաստանը պետք է երկու բան անի:
«Ուժեղացնի սահմանային հսկողությունը, և երկրորդ, որքան էլ ասեն բանակացություններն անիմաստ է, պետք է զարկ տալ դիվանգիտությանը: Երբ ընթանում է ակտիվ դիվանագիտական պրոցես, սահմանին միջադեպերը նվազում են»,-ասաց նա:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ հետևել է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքներին, նախ լռություն, ապա խառնաշփոթային իրավիճակ, Աղդամում մի տան այրվելու վերաբերյալ սկսեցին իրար հակասող լուրեր հրապարակել: Նրա դիտարկմամբ, սկզբում ադրբեջանական լրատվամիջոցներին լռելու հրահանգ էր իջեցված:
Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի արձագանքներին, Ս. Մարտիրոսյանը քաոսային է որակում, հանրությունն ունի չհստակեցված պահանջներ ՀԱՊԿ-ից:
«Մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում ՀԱՊԿ-ից, ուզում ենք ՀԱՊԿ-ի զորքը գա այստեղ կանգնի, թե ՀԱՊԿ-ը ռմբակոծի Բաքուն: Քանի դեռ նման հարցերը հստակեցված չեն, կտեսնենք էմոցիոնալ փոփոխություններ»,-ասաց նա:
Մեդիա փորձագետն ուշադրություն հրավիրեց Տավուշի մարզպետի` զոհերի վերաբերյալ հայտարարությանը:
«Հասունացել է մի պարզ բան, պետք է թղթի վրա գրվի, թե նման դեպքերում ով ինչ իրավունք ունի, ով ինչ պետք է անի»,-ասաց նա, ավելացնելով, որ նման հստակեցումներ շատ երկրներ արդեն արել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան