Արոնյանն ու Մելքումյանը դեռևս միջին հորիզոնականներում են
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց առաջնության 108 մասնակիցները 21 պարտիաներում որոշում են չեմպիոնին և մրցանակակիրներին:
Մեկնարկային օրը շախմատիստները խաղարկել են 12-ական պարտիա: Լևոն Արոնյանը 7,5 միավորով ընթանում է 21-րդ հորիզոնականում, իսկ Հրանտ Մելքումյանը 7 միավորով առայժմ 33-րդն է: Վլադիմիր Հակոբյանը մրցաշարին չի մասնակցում:
Հիշեցնենք, որ Դոհայում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Լևոն Արոնյանը վաստակած 9,5 միավորով գրավել էր 9-րդ հորիզոնականը, Հրանտ Մելքումյանը 9 միավորով հայտնվել էր 18-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը 39-րդն էր: