Արոնյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար
ՖԻԴԵ-ն հրապարակել է 2017 թ. Գրան պրի շարքի 15 մասնակիցների ցուցակը: Մասնակիցների թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մյուս 14 մասնակիցներն են` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Եվգենի Տոմաշեւսկի (բոլորը՝ Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո (բոլորը՝ ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Դին Լիժեն (Չինաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա): Եվս 9 մասնակցի կներկայացնի Գրան պրի շարքի մյուս կազմակերպիչ «Ագոնը»:
Հիշեցնենք, որ 4 փուլերից յուրաքանչյուրին կմասնակցի 24 շախմատիստ: Ամեն գրոսմայստերը կխաղա երեք մրցաշարերում: Գրան պրիի արդյունքում երկու ուժեղագույնները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Չորս փուլերը տեղի կունենան փետրվարի 17-28-ը` Շարջայում, մայիսի 11-22-ը` Մոսկվայում, հուլիսի 5-16-ը` Ժնևում, նոյեմբերի 15-26-ը` Պալմա դե Մալյորկայում: