Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը կորցրեց ևս մեկ զինծառայող
«Ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող»: Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ նա գրել էր. «Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Ավելացնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը
- ՊՆ. Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին