Նավաս. «12 զանգերի ներքո յուրաքանչյուրս պետք է ուտի խաղողի 12 հատիկ»
«Ռոստովի» իսպանացի պաշտպան Սեսար Նավասը շնորհավորել է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և պատմել այն մասին, թե ինչպես է մտադիր դիմավորել այն: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մեր ընտանիքում կա ավանդույթ. այդ օրը բոլորս պետք է միասին լինենք: Մեր ընտանիքը շատ մեծ է: Այս անգամ տոները կանցկացնենք տատիկիս տանը: Ունենք մի ավանդույթ ևս, 12 զանգերի ներքո յուրաքանչյուրս պետք է ուտի խաղողի 12 հատիկ, այլապես տարին հաջող չի լինի:
Ինչ վերաբերում է 2016 թ., ապա այն ինձ համար լավ տարի էր: Թիմը խաղաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ծնվեց աղջիկս: Դա ինձ համար կարևոր իրադարձություն էր:
Դե ինչ, թող 2017 թ. հաջողություն բերի բոլորին: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև «Ռոստովի» երկրպագուներին: Այս տարի մենք յուրահատուկ կերպով զգացինք Ձեր աջակցությունը»,- ասել է Նավասը: