Հայաստանը հերթական հաղթանակն է գրանցել միջազգային հեղինակավոր մրցույթում
Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան):
Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: ՀՀ մակույթի նախարարության տեղեկացմամբ, մրցույթի հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն: