Հայաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հիմնական միջոցառումները, որոնք իրականացվելու են ընտրություններից առաջ։
Մասնավորապես, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից մինչև մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին կլինի լռության օր, իսկ ապրիլի 2-ին արդեն կկայանան ընտրություններ։
Մուկուչյանը նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ նիստից անմիջապես հետո ժամանակցույցը կհրապարակվի ԿԸՀ պաշտոնական կայքում, նիստից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրել էր երեկ, դեկտեմբերի 29-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան