
ԱՄՆ-ն լքող դիվանգետներին Պուտինը շնորհավորել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ-ն լքող մի քանի տասնյակ դիվանագետներին: Կրեմլի կայքէջում հրապարակված խոսքում նշված է.
«Վերադառնալով հայրենիք՝ ռուս դիվանգետներն ամանորյա արձակուրդները կանցկացնեն հարազատների ու մտերիմների շրջանում` տանը: Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար: Մենք ոչ մեկին չենք հեռացնի»:
Պուտինը Ռուսաստանում հավատարմագրված ԱՄՆ բոլոր դիվագետների երեխաներին հրավիրել է Կրեմլ` տոնածառի շուրջ նշելու ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Նա ցավ է հայտնել, որ Օբամայի վարչակարգն իր աշխատանքն այդպես է ավարտում, սակայն շնորհավորել է նրան ու նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև նորընտիր նախագահ Թրամփին՝ առաջիկա տոների կապակցությամբ: