Ալոյանը բողոքարկել է CAS-ի որոշումը
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը բողոքարկել է իրեն Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից զրկելու որոշումը։ Հիշեցնենք, որ «Օլիմպիադա-2016»-ում Ալոյանը երկրորդ տեղն է գրավել մինչև 52 կգ քաշային կարգում։
«Բողոքարկումը կատարված է։ Գործի քննության ժամկետները բացակայում են, իսկ հնարավորությունները հավասար են»,- մարզիկի շահերի պաշտպանի՝ իրավաբան Արտյոմ Պացևի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ CAS-ը դեկտեմբերի 8-ին Ալոյանին զրկել է 2016 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից՝ այդ որոշումը հիմնավորելով դոպինգի օգտագործման փաստով։ Ալոյանի դոպինգ-թեսթը, որը նա հանձնել է օգոստոսի 21-ին, դրական արդյունք է տվել. նրա արյան մեջ տուամինոհեպտան է հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան