«Բարսայի» ֆուտբոլիստներն Իսպանիայում բոլորից շատ են վաստակում
«Բարսելոնի» ֆուտբոլիստներն Իսպանիայում բոլորից բարձր աշխատավարձեր են ստանում։ Միջին աշխատավարձի ցուցանիշով կատալոնյան ակումբի գլխավոր թիմի խաղացողներն առաջին տեղն են զբաղեցնում Պրիմերայի թիմերի շարքում։ Նրանք մեկ մրցաշրջանի ընթացքում վաստակում են 7128740 եվրո։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Երկրորդ տեղում «Ռեալն» է, որի ֆուտբոլիստները մրցաշրջանի ընթացքում հարստանում են 6375090 եվրոյով։
Եվս 6 թիմերի միջին աշխատավարձն է գերազանցում միլիոն եվրոյի սահմանագիծը, իսկ ամենացածր եկամուտներն ունեն «Լաս Պալմասի» ու Լա լիգայի նորեկ «Լեգանեսի» ֆուտբոլիստները։