«Բարսելոնը» Սռնային 1,5 տարվա պայմանագիր է առաջարկել
«Բարսելոնը» պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Շախտյորի» ավագ Դարիո Սռնային։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Խորվաթ ֆուտբոլիստը կարող է մեկուկես տարվա պայմանագիր ստանալ։ Կատալոնյան ակումբը նրա որոշմանը կսպասի մինչև հունվարի սկիզբը։ Ֆուտբոլիստը «Բարսելոն» տեղափոխության դեպքում աշխատավարձի նվազեցում կունենա։ Բացի այդ, Սռնան պարտավոր է խզել «Շախտյորի» հետ պայմանագիրը։
Ավելի վաղ դոնեցկյան ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը հայտարարել է, որ կհամաձայնվի խզել պայմանագիրը, եթե Սռնան որոշի հեռանալ ակումբից։