Կոնվերս բանկի մեկ տասնյակից ավելի մասնաճյուղեր կաշխատեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին և 5-ին
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10.00-15.30 աշխատելու են Երևան քաղաքի Գլխամասային գրասենյակը, «Կենտրոնական», «Մոսկովյան», «Նոր Նորք», «Արարատյան», «Դավթաշեն» և «Ավան» մասնաճյուղերը, մարզերում՝ «Կումայրի», «Իջևան», «Աբովյան», «Էջմիածին» և «Վանաձոր» մասնաճյուղերը:
Հունվարի 4-ին՝ ժամը 10.00-15.00 –ը կաշխատեն Երևան քաղաքի Գլխամասային գրասենյակը, «Կենտրոնական» , «Արարատյան» և «Ավան» մասնաճյուղերը, մարզերում՝ «Գյումրի», «Կումայրի», «Սևան», «Հրազդան», «Դիլիջան»,«Իջևան», «Աբովյան», «Էջմիածին», «Աշտարակ», «Արտաշատ», «Վանաձոր», «Կապան» և «Արմավիր» մասնաճյուղերը:
Իսկ հունվարի 5-ին՝ ժամը 10.00-15.00, հաճախորդները կարող են օգտվել Երևան քաղաքի Գլխամասային գրասենյակի, մարզերում՝ «Գյումրի», «Կումայրի», «Սևան», «Հրազդան», «Դիլիջան», «Էջմիածին», «Աբովյան», «Աշտարակ», «Արտաշատ», «Վանաձոր», «Կապան», «Արմավիր», «Իջևան» մասնաճյուղերի ծառայություններից:
Տոնական օրերին «Զվարթնոց օդանավակայան» մասնաճյուղերը աշխատելու է շուրջօրյա ռեժիմով: