Դա պատմական կոնսոլիդացիա էր. Շարմազանովը՝ ԸՕ-ի մասին
ՀՀԿ ԳՄ նիստից հետո` նախօրեին ուշ երեկոյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմզանովը լրագրողների հետ զրույցում նշել, որ նիստի ընթացքում ամփոփել են քաղաքական տարին։
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ ԸՕ-ի շուրջ հասել են աննախադեպ կոնսոլիդացիայի։
«Դա պատմական կոնսոլիդացիա էր քաղաքական ուժերի միջև: Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը ստորագրեցին մեկ քաղաքական փաստաթղթի տակ։ Դրանով կարող ենք փաստել, որ իշխանությունն ու ընդդիմությունը հասնելով համաձայնության՝ օրենսդրական լուրջ հիմքեր են ստեղծել, որպեսզի 2017 թվականի ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինեն լավագույնը մեր նորագույն պատմության ընթացքում»,- նշել է ՀՀԿ խոսնակը:
Այսպիսով, ըստ նրա, իշխանությունը գնալով փոխզիջումների, ցույց տվեց, որ ամենաշահագրգիռ կողմն է, որ մեր երկրում ընտրություններն իրականացվեն ազատ և թափանցիկ:
Էդուարդ Շարմազանովն նաև նշել է, որ ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ ՀՀԿ-ն մնում է Հայաստանում քաղաքական գործընթացների առաջամարտիկը։
«Համայնքների 72 տոկոսում ղեկավար ունենալը ապացուցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ քաղաքական ուժն է։ Բայց սա չի նշանակում, որ մենք ասում ենք՝ ապրիլյան ընտրությունների հաջողությունն արդեն մեր գրպանում է։ Ո՛չ, ապրիլյան ընտրությունների մասին մենք կխոսենք Ամանորից հետո։ Մենք շատ լուրջ պետք է նախպատրաստվենք, որպեսզի ստանանք հասարակության մեծամասնության ձայները»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան