Սերենա Ուիլյամսը կդառնա Ալեքսիս Օհանյանի կինը
Աշխարհի 2-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ամուսնության առաջարկ է ստացել ամերիկացի բիզնեսմեն, ծագումով հայ Ալեքսիս Օհանյանից, ով «Reddit» լրատվական կայքի հիմնադիրներից մեկն է: Այս մասին տեղեկացնում է businessinsider.com-ը:
«Մի փոքր ուշ եկա տուն: Ինչ-որ մեկը հավաքել էր իրերս և պատվիրել Հռոմի տոմս: Վայր, որտեղ առաջին անգամ հանդիպել էինք: Ինձ բերեցին այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել մեր ծանոթությունը: Նա ծնկի եկավ և ասաց ընդամենը 4 բառ և ես ասացի` այո»,- պատմել է Ուիլյամսը:
Հավելենք, որ 35-ամյա Սերենան և 33-ամյա Օհանյանը հանդիպում են 2015 թ.-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին