Դիվանագիտական սկանդալ` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև
ԱՄՆ-ն պետք է լքեն ռուսաստանցի 35 դեսպաններ: Նրանց երկրի գործող նախագահ Բարաք Օբաման կոչել է ռուսական հետախուզության աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են ԱՄՆ ընտրություններում միջամտության համար: Պաշտոնական Մոսկվան անարձագանք չի թողել այս քայլը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ադեկվատ միջոցներ կձեռնարկվեն:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Օբամայի վարչակազամը Ռուսաստանին մեղադրում է մահացու բոլոր մեղքերի համար:
«Չներկայացնելով փաստեր ու ապացույցներ` ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ: Դրանք տարածվում են նաև Անվտանգության դաշնային ծառայության, քաղաքացիական ու դիվանագիտական անձան վրա»,-ասելէ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անկասկած անպատասխան չի թողնի դա, քանի որ դա միջազգային հարաբերությունների ու դիվանգիտության օրենքն է:
«Այդ պատճառով ԱԳՆ-ն այլ կառույցների հետ ՌԴ նախագահին առաջարկել են persona non grata հայտարարել Մոսկվայում աշխատող ԱՄՆ դեսպանության 31 աշխատակիցներին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության 4 դիվանագետների»,-ասել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին