Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատվել է կալանքից
«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը, որը հայտնի էր որպես հաց բերող, ազատ է արձակվել կալանքից։ Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Նախատոնական լավ լուր. քիչ առաջ կալանքից ազատվել է Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես հաց բերող»,- կեսգիշերն անց գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ:
Նա անազատության մեջ է հուլիսի 31-ից և, ինչպես Սարգսյանի փաստաբաններն էին պնդում, ունի առողջական ծանր խնդիրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան