Արամ Առաջինը հովվապետական այցով կլինի Հալեպում. «Գանձասար»
Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 1-ին տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ ծննդյան պատարագ Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ Սրբազանը շնորհավորել է հավաքված ժողովրդի Նոր տարին և հայտնել, որ առաջիկա չորեքշաբթի Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Հալեպում՝ իր զորակցությունը հայտնելու հալեպահայությանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նույնպես մատուցվել է ամենանորյա պատարագ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Քարեն Եփփե ազգային ճեմարանում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ տնօրենը շնորհավորել է ճեմարանականներին և ողջ հալեպահայությանը ճեմարանի վերաբացման առիթով ու հայտարարել ճեմարանի, Նոր Գյուղի և Հալեպի բոլոր ազգային կառույցների վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան