Սեուլը կխնդրի Կոպենհագենին Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվողի դստերն արտահանձնել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Դանիային կուղարկեն պաշտոնական հարցում՝ արտահանձնել երկրի նախագահ Պակ Կին Հեի ընկերուհու՝ Չո Սուն Սիլի դստերը՝ Չոն Յու Ռային: Չո Սուն Սիլը նախագահի շուրջ ծավալված կոռուպցիոն գործով հիմնական ֆիգուրանտն է:
ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ Չոն Յու Ռան հայտարարել է Հարավային Կորեա վերադառնալու պատրաստակամության մասին այն դեպքում, եթե ժամանելուց հետո ազատ կարձակվի: Բայց կառավարությունն այդ առաջարկությունը մերժել է:
Չոն Յու Ռան Դանիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է հունվարի 1-ի երեկոյան Ինտերպոլի կողմից դեկտեմբերի 27-ին Հարավային Կորեայի իշխանությունների հարցման հիման վրա տրամադրված միջազգային օրդերով: Նա կասկածվում է տնտեսական հանցագործության մասնակցության մեջ, որը ենթադրաբար կատարել է նրա մայրը և պետք է հանձնվի իր հայրենիքին՝ հարցաքննվելու:
Չոն զբաղվում է ձիասպորտով և վերջին ժամանակները բնակվում է Գերմանիայում: Ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն, նա գտնվում էր Դանիայում հերթական մրցաշարին մասնակցելու համար, բայց Հարավային Կորեայի ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ աղջիկը փախել է այն ժամանակ, երբ նրա մոր և երկրի նախագահի շուրջ ծավալվել է կոռուպցիոն սկանդալ: Նախօրեին դատարանը որոշել է նրան կալանքի տաք պահել չորս շաբաթով:
Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նրա ընկերուհին միջամտել է պետական գործերին: Հարավային Կորեայի խորհրդարանը նրան իմպիչմենթ է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում չի ընդունել մեղադրանքը
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան