Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով առաջին լսումը տևել է 9 րոպե
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն այսօր անցկացրել է առաջին բաց լսումը երկրի նախագահ Պակ Կին Հեին իմպիչմենտ հայտնելու հարցով խորհրդարանի որոշման վերաբերյալ: Այն տևել է ընդամենը 9 րոպե, քանի որ երկրի ղեկավարը ներկա չի եղել:
Ռիա նովոստին գրում է, որ լսումները շարունակվելու են հունվարի 4-ին: Այն դեպքում, եթե Պակ Կին Հեն կրկին չներկայանա, հետագա լսումները կանցկացվեն նրա վստահված անձի ներկայությամբ:
Մինչև այսօր Հարավային Կորեայում միայն մեկ անգամ է նման նախաձեռնություն եղել. նախկին նախագահ Նո Մու Հյոնեին 2004-ին խորհրդարանը նույնպես իմպիչմենտ էր հայտնել, բայց հենց այդ տարվա մայիսին Սահմանադրական դատարանի կողմից այդ որոշում չեղյալ էր հայտարարվել: Նա իր պաշտոնը լքել էր 2008-ի փետրվարին:
Եթե այս անգամ դատարանը հավանության արժանացնի խորհրդարանի որոշումը, ապա երկու ամսվա ընթացքում երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Ներկայիս նախագահի լիազորություններն ավարտվում են 2017-ի փետրվարին:
Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նրա ընկերուհին «միջամտել է պետական գործերին»: Հարավային Կորեայի խորհրդարանը նրան իմպիչմենտ է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Սեուլը կխնդրի Կոպենհագենին Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվողի դստերն արտահանձնել
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան