Պեկինում հայտարարված է վտանգի նարնջագույն մակարդակ
Թանձր փոշին շրջապատել է Չինաստանի մայրաքաղաքը: Եվրանյուզը գրում է, որ հայտարարվել է օդի աղտոտվածության նարնջագույն մակարդակ: Երկրի հյուսիսում հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, փակ են ավտոճանապարհները:
Առողջության համար վտանգավոր միկրոմասնիկները օդում գերազանցել են թույլատրելի չափը 20 անգամ, բայց չինական իշխանությունները պնդում են, որ օդի որակը նախորդ տարվա համեմատ լավացել է:
«Որևէ մեկին դուր չի գալիս փոշու ամպը: Այն բացասական է ազդում մարդկանց տրամադրության վրա: Դրա պատճառով մենք մեզ վատ ենք զգում»,- ասել է Պեկինի մի բնակիչ:
Չինաստանում աղտոտման հիմնական աղբյուրը գազի արտանետումներն են, էլեկտրակայանների այրված ածուխը: Երկրի իշխանություններն արդեն երրորդ տարին պայքար են մղում: 2016-ին Պեկինի բնակիչները միայն 198 օր են տեսել կապույտ երկինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան