Թուրքական ԶԼՄ-ներ. Ստամբուլյան ահաբեկիչը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի է
Թուրքիայի պետական լրատվական Անադոլու գործակալությունը հրապարակել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրածի լուսանկարները: Զինված հարձակումը տեղի էր ունեցել ամանորի գիշերը: Ինքնաձիգով զինված ահաբեկիչը սպանել էր ակումբը պաշտպանող ոստիկանին, մտել ներս, որտեղ գտնվել է ավելի քան 700 մարդ և կրակ բացել նրանց վրա: Զոհվել էր 39, վնասվածքներ ստացել 69 մարդ: Հարձակվողին որոնում են:
Ռիա նովոստին գրում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Շարունակվում են ահաբեկչի ինքնությունը հաստատելու աշխատանքները: Թուրքական ԶԼՄ-ները հղում անելով ոստիկանության աղբյուրներին հաղորդում են, որ նա Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի է: