Ամանորյա հրավառություններն ուժեղ կեղտոտում են օդը
Գերմանիայի իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն, ամանորի գիշերը բազմաթիվ հրավառությունների պատճառով օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Մյունխենում Ամանորի գիշերը չափումները ցույց են տվել, որ օդում վնասակար նյութերը գերազանցել են 27 անգամ ԵՄ խորհրդի կողմից խորհուրդ տրվող սահմանը՝ 50 միկրոգրամ վնասական մասնիկներ մեկ խորանարդ մետրում:
Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում այդ օրը շուրջ 4000 տոննա վնասակար նյութեր են նետվում օդ, ինչը հավասար է մեկ տարում բոլոր ավտոմեքենաների արտանետումների 15 տոկոսին:
Հրավառությունների պատճառով փոշու, կեղտի մասնիկները դառնում են միկրոմասնիկներ, որոնք ազդում են մարդու թոքերի վրա և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:
Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը պահանջում է իշխանություններից արգելել մասնավոր անձանց հրավառություն կազմակերպել: Ավելի վաղ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպայում օդի աղտոտվածությունը տարեկան հանգեցնում է շուրջ 467 հազար մարդու վաղաժամ մահվան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին