«Շտապբուժօգնության» կանչերն այս օրերին շատ չեն եղել. Թ.Ստեփանյան
Հունվարի առաջին երեք օրերին Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ստացել է նույնքան կանչեր, որքան սովորական օրերին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am –ին ասաց, որ կանչերը շատ չեն եղել, եղել են հիմնականում այն նույն պատճառներով, ինչ մյուս օրերին:
Նա նաև նշեց, որ թունավորման դեպքերով կանչեր չեն ստացել:
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեն դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ մի քանի խորհուրդ էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես սնվել ամանորին
- Երեխաների սնունդն ամանորյա տոներին
- ԱՆ. Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում
- Նախատոնական խորհուրդներ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար