Թբիլիսիում Ամանորի օրերին հրատեխնիկայից ավելի քան 50 մարդ է տուժել
Թբիլիսիում ամանորի գիշերը և տոնական մյուս օրերին ավելի քան 50 մարդ է տուժել հրատեխնիկայից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Թբիլիսիի շտապօգնությունից:
«Թբիլիսում շտապօգնությունը դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 54 կանչ է ունեցել հրատեխնիկայից այրվածքների, վնասվածքների դեպքերով: Երկու անչափահաս հոսպիտալացվել է, ձեռքի մատներն անդամահատել են»,- հայտնել են շտապօգնությունից:
Շտապօգնությունն Ամանորի օրերին ալկոհոլի թունավորման դեպքերով ստացել է 400 կանչ, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է:
Հարակից հրապարակումներ`
- «Շտապբուժօգնության» կանչերն այս օրերին շատ չեն եղել. Թ.Ստեփանյան
- Ամանորյա հրավառություններն ուժեղ կեղտոտում են օդը