Թուրքիայում ոստիկանները փնտրում են ահաբեկչին, բայց դեռևս ապարդյուն
Թուրքիայի հատուկ ծառայությունը երրորդ օրն է փնտրում է Ամանորի գիշերը Ստամբուլում գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած մարդուն, բայց դեռևս ապարդյուն: Ռիա նովոստին, հղում անելով Daily Sabah թերթին, գրել է, որ թուրքական ոստիկանությունն այս գիշեր ահաբեկչին որոնման հատուկ օպերացիա է իրականացրել Զեյիտինբուրնու շրջանում, բայց որևէ արդյունքի չի հասել:
Իրավապահները նաև ձերբակալել են 16 մարդու՝ կասկածելով նրանց ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, նրանց մեջ հաստատ չկա ահաբեկչություն իրականացրած անձը:
Զինված հարձակման հետևանքով զոհվել էր 39, վնասվածքներ ստացել 69 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: