Մարին Լը Պենը ապօրինի չի համարում Ղրիմի միացումը ՌԴ-ին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը չի կարծում, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին ապօրինի է:
«Կայացել է հանրաքվե, Ղրիմի բնակիչները ցանկացել են միանալ Ռուսաստանին: Ես հիմքեր չեմ տեսնում հանրաքվեն կասկածի տակ դնելու»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է քաղաքական գործիչը:
Լը Պենը նաև նշել է Մոսկվայի և Փարիզի միջև ռազմավարական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան