Մի շարք թանգարաններ արդեն բաց են
Ամանորի և Սուրբ ծննդի տոնական օրերին Երևանում մի շարք մշակութային օջախներ աշխատում են.
• Հայաստանի ազգային պատկերասրահ (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Հայաստանի պատմության թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Երևանի պատմության թանգարան (հունվարի 2,3,4,5, ժամը 11:00-17:00)
• Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան (հունվարի 2,3,4,5, ժամը 11:00-17:00)
• Ժամանականից արվեստի թանգարան (հունվարի 2,3,4,5, ժամը 11:00-17:00)
• Մ. Սարյանի տուն-թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Հ. Թումանյանի թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Ե. Չարենցի տուն-թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Ս. Փարաջանովի թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Երվանդ Քոչարի թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Ռուսական արվեստի թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
• Օրբելի եղբայրների տուն-թանգարան (հունվարի 3,4,5,8, ժամը 12:00-17:00)
«Պատմամշակութային Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2017 թ. հունվարի 1-7-ը, ժամը 11.00- 16.00-ն:
Մշակութային օջախների ցանկը ներկայացրել է Զբոսաշրջության պետական կոմիտեն: