Warner Bros.-ը նախատեսում է կատակերգություն նկարահանել Brexit-ի մասին
Warner Bros կինոընկերությունը և Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը բանակցություններ են վարում Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին կատակերգություն նկարահանելու շուրջ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Telegraph-ին:
Հստակեցվում է, որ կինոընկերությունը նաև քննարկում է այդ գաղափարը բրիտանացի միլիոնատեր Արոն Բենքսի հետ, ով եղել է Brexit-ի գլխավոր հովանավորներից մեկը:
Սկզբնաղբյուրը նշում է, որ սյուժեի հիմքում Բենքսի «Brexit-ի վատ տղաները» գիրքն է: Ֆիլմից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործության:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան