Հայաստանում աղի և շաքարավազի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 5,6%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 25 865.1 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 24 494.0 տոննա աղ:
Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում 1,7%-ով աճել է նաև շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2016թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 54 119.0 տոննա շաքարավազ, ապա 2015 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 53 225.0 տոննա:
Նշենք նաև, որ բացի աղից և շաքարավազից,, Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ծավալները նվազել են: