2016-ի ամենագեղեցիկ դեմքերը
The Independent critics-ը 1990 թվականից ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենահայտնի դեմքերի ցուցակը: Այն ի սկզբանե եղել է փոքր նախագիծ, որը վերաճել է ամենամյա ինտերնետ երևույթի: Վերջին տարիներին ցուցակում ընդգրկվել է գրեթե քառորդ միլիարդ մարդ ամբողջ աշխարհից: Այն իր տեսակով համարվում է միջազգայնորեն ճանաչված և հեղինակավոր ցուցակ: Ի տարբերություն շատ այլ ամենամյա գեղեցկության ցանկերի, սա հայտնության մրցույթ չէ, ոչ էլ երկրների միջև մրցակցություն, ոչ ամենասեքսուալ մարմնի ունեցող կամ ամենահայտնի մարդկանց ցանկ: Ավելի շուտ, ցանկը փորձում է տեղեկացնել և ընդլայնել հասարակական կարծիքը, այլ ոչ թե ուղղակի արտացոլել այն:
Գեղագիտական կատարելությունը չափանիշներից մեկն է: Ուժ, շքեղություն, եզակիություն, խիզախություն, կիրք, վստահություն, երջանկություն, հույս... այս ամենն արտացոլված է ցանկում ընդգրկված անձանց դեմքերին: